
Վարչապետի հետ որևէ խնդիր չունեմ. Լևոն Մկրտչյան
«Ես կարգապահ մարդ եմ: Վարչապետի հետ որևէ խնդիր չունեմ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հարցին, թե դժվա՞ր է աշխատել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, նա պատասխանեց. «Ոչ»:
Լ. Մկրտչյանը նշեց, որ իսկապես նախարարությունը, ոլորտը պետք է գնա բավականին լուրջ փոփոխությունների, բայց այստեղ կարևոր է որպեսզի չանեն փոփոխություններ, որ հետո փոշմանեն:
«Դրա միակ բանալին ամեն քայլի հրապարակայնացումն է»,- նշեց նախարարը:
Նա ասաց, որ կրթության ռեֆորմներն այնպիսին են, որոնք սկսում են աշխատել 7-10 տարի հետ: