Քառօրյա պատերազմը քննություն էր՝ նախապատրաստվելու ավելի մեծ ճակատամարտի. Մովսես Հակոբյան
Մայիսի 9-ը հայ ժողովրդի փառապանծ տոներից մեկն է՝ Շուշիի ազատագրման, Հայրենական պատերազմում տարած հաղթանակի և ՊԲ բանակի կազմավորման օրը։ Լրագրողների հետ այսօր կայացած զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ տոների կապակցությամբ շնորհավորելով ամբողջ հայ ազգին։
Բարձրաստիճան պաշտոնյան չցանկացավ անդրադառնալ հայկական զինված ուժերում առկա խնդիրներին և բացթողումներին։ Միայն շեշտեց, որ այսօրվա սերունդն ավագ սերնդի արժանի իրավահաջորդն է, ինչպես որ իրենք էին Հայրենական մեծ պատերազմի սենդի արժանի իրավահաջորդը։
Լրագրողների դիտարկմանը, որ Շուշիի ազատագրման 25-ամյակի տոնակատարությանը ներկա չեն այնպիսի առանցքային դեմքեր, ինչպիսին Սամվել Բաբայանն ու Սեյրան Օհանյան են, Մովսես Հակոբյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ թեմային։
Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո բանակում տեղի ունեցած բարեփոխումներին՝ Մովսես Հակոբյանը նկատեց՝ քառօրյա պատերազմից հետո զինված ուժերում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և եթե այս պահին սահմանին խաղաղ է, ապա դա հետևանք է հայ զինվորի սխրանքի և բանակում կատարված բարեփոխումների։
«Քառօրյա պատերազմը մեզ համար քննություն էր՝ նախապատրաստվելու ավելի մեծ ճակատամարտի, եթե դրա կարիքը լինի։ Ամեն օր, ամեն ժամ հակառակորդը փորձում է վնաս պատճառել հայ զինվորին, բայց դա նրա մոտ չի ստացվում»,- ամփոփեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
Հարակից հրապարակումներ`
- Բ. Սահակյան. Այսօր ունենք մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը վեր է ամեն ինչից
- Վարչապետ. Արցախն այն սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան