Հովիկ Աբրահամյանի երբեմնի հակառակորդի որդին կառաջադրվի Արտաշատում․ «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք «Երկարատև խմորումներից հետո Հովիկ Աբրահամյանի երբեմնի հակառակորդ Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո) որոշել է դարձյալ մտնել նախընտրական պրոցեսի մեջ։ Մասնավորապես Ղազարյանի որդիներից մեկը՝ Հակոբ Ղազարյանը, որոշել է առաջադրվել Արտաշատի քաղաքապետի հունիսին կայանալիք ընտրություններում։ Ըստ տեղեկությունների՝ նրան աջակցելու է իշխող ՀՀԿ-ն»։
Թերթի հետ զրույցում Հովհաննես Ղազարյանը չի ցանկացել խոսել ընտրությունների մասին՝ հայտարարելով, որ դեռ ժամանակը չի։
«Նշենք, որ Արտաշատի քաղաքապետի նախորդ ընտրություններում Հովհաննես Ղազարյանը կրկին առաջադրվել էր, սակայն ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ հայտնեց՝ պայքարում միայնակ թողնելով Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, որն էլ դարձավ Արտաշատի քաղաքապետ։ Թե այս անգամ ինչպես կվարվեն Ղազարյանները, դեռ հայտնի չէ, սակայն Հովհաննես Ղազարյանը նախօրեին լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ իրենք Աբրահամյանների հետ արդեն բարիշել են, և ամեն ինչ անցյալում է»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան