Մեսսիին «Բարսելոնա»-ից 30 միլիոն աշխատավարձով նոր պայմանագիր են առաջարկել
Իսպանական «Բարսելոնա» ակումբը նոր պայմանագիր է առաջարկել Լեոնել Մեսսիին՝ մինչև 2021 թվականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է Մեսսի հորը՝ Խորխե Մեսսիին, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է: Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկել:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2018 թվականին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսսին մերժել է «Բարսելոնայի» առաջին առաջարկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան