Նաղդալյան. Մեր հերոսներն այսօր ապրում են իրենց արածին ոչ հարիր սոցիալական պայմաններում
«Դժվարություններ շատ կան այսօր մեր ժողովրդի կյանքում, բայց դրանք պետք է հաղթահարել»: Այսպես պատասխանեց ՀՀԿ ԳՄ անդամ Հերմինե Նաղդալյանը հարցին, արդյոք պատերազմի մասնակիցներն այսօր արժանիորեն գնահատված են պետության կողմից:
«Պիտի հաղթահարենք դրանք, հենց միայն այն պատճառով, որ աշխարամարտում, արցախյան մարտում իրենց կյանքը զոհած հայորդիները, մեր հայրերն ու եղբայրները զոհվել են հանուն մեր ժողովրդի լավ ու երջանիկ ապրելու համար»,-ասաց նա:
Անդրադառնալով ստեղծված սոցիալական վատ պայմանների պատճառներին, Նաղդալյանն ասաց, դրանք և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ, բարդագույն տնտեսական խնդիրներ կան, ժառանգությունն էլ ավերված տնտեսությունն է:
«Գնահատված լինելն ու լավ ապրելը տարբեր բաներ են: Այսօր այն հարգանքն ու սերը, որ ունի մեր ժողովուրդը մեր հերոսների նկատմամբ, դա գնահատականն է»,-ասաց նա, ընդունելով, որ հերոսներն այսօր ապրում են իրենց արածին ոչ հարիր սոցիալական պայմաններում:
Նաղդալյանը նշեց, որ պայմանների բարելավմանն ուղղված սոցիալական ծրագրեր արվել են ու շարունակվելու են:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի հետ որևէ խնդիր չունեմ. Լևոն Մկրտչյան
- Ոստիկանապետը՝ լրագրողներին. Ինչ մեղք եք, երեխեք
- Գագիկ Մինասյան. Մենք պետք է անենք ավելին
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին