
Ոստիկանապետը՝ լրագրողներին. Ինչ մեղք եք, երեխեք
«Ինչ մեղք եք երեխեք»: Հաղթանակ զբոսայգում այսպես արձագանքեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ասում են, վարչապետի ու ոստիկանության պետի հարաբերությունները լարված են:
«Այ էս թեմայով մի բան հնարեք: Նյութ չունեք երևի էսօր»,-ասաց Վ. Գասպարյանը, լրագրողներին մեղադրելով ֆանտազիա ունենալու, ինչ-որ բաներ հնարելու, ապա դրանց հիման վրա վերլուծություններ անելու համար:
Վ. Գասպարյանն ասաց, որ ինքը լինելու է նաև նոր կառավարության կազմում:
«Ես ասել եմ, 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»,-ասաց նա:
Ոստիկանության ղեկավարը շնորհավորեց լրագրողներին ու ժողովրդին հաղթանակի կապակցությամբ: