«Էրեբունի-Երևան 2800» գորգ՝ նվիրված 2800-ամյա հոբելյանին
Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված «Էրեբունի-Երևան 2800» գորգ կգործվի։ Այսօր «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարան այցի ընթացքում գորգի նախագիծը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել նկարիչ-դիզայներ Նաիրա Մխիթարյանը։
Քաղաքապետն կարևորել է «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին:
«Մինչ պետական հանձնաժողովի ստեղծումը՝ Երևանի քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում տարբեր ուղղություններով: Հոբելյանի առթիվ մայրաքաղաքում տարբեր նախաձեռնություններ կլինեն, որոնցից մեկն էլ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծումն է, որն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում: Շենգավիթ վարչական շրջանում էլ արդեն իսկ տրվել է նոր կամրջի կառուցման մեկնարկը, որը ևս կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը: Եվ, ընդհանրապես, խոշորածավալ բոլոր մեր ծրագրերը, որոնք կյանքի կկոչվեն այս տարիների ընթացքում, մենք նվիրելու ենք Երևանի 2800-ամյա հոբելյանին», - նշել է քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին