«Գրեմմի»-2018-ը տեղափոխում են Նյու Յորք
Ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են 2018-ին արարողությունը Լոս Անջելեսից տեղափոխել Նյու Յորք: Ռիա նովոստին, հղում անելով մրցանակաբաշխության պաշտոնական կայքին, գրում է, որ հոբելյանական՝ 60-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 28-ին Մանհեթենում՝ Madison Square Garden-ում:
Կազմակերպիչների հաշվարկներով, արարողության անցկացումը կարող է Նյու Յորքի բյուջե շուրջ 200 միլիոն դոլար բերել: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի կարծիքով, նշանակալի երաժշտական միջոցառման անցկացումը քաղաքի մշակութային կյանքը հարստացնելու ստեղծագործական ու տնտեսական հնարավորություն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին