ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ-ից. Փոխնախարարի և մեկ մարզպետի պաշտոն ևս կստանան. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները. Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը կմնան իրենց պաշտոններին: Սակայն սա դեռ բոլորը չէ: Ասում են, ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» «Հանրապետականից»:
Ըստ այդմ, չի բացառվում, որ դաշնակցականները, իհարկե, ոչ նախարարի, բայց փոխնախարարի և մեկ մարզպետի պաշտոն ևս ստանան: Իսկ թե ում են ՀՅԴ-ում պատրաստվում առաջարկելու փոխնախարարի ու մարզպետի թեկնածու, առայժմ հայտնի չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան