Հովհաննես Սահակյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
ԱԺ պաշտոնների բաշխման գործընթացը թեպետ խիստ գաղտնի է պահվում ՀՀԿ շարքային անդամներից, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին Սերժ Սարգսյանն ասել է, որ կիմանան մինչև ԱԺ առաջին նիստը՝ ԳՄ նախորդող նիստում։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը։
«Այդուհանդերձ, խորհրդարանական շրջանակներում արդեն գիտեն, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը կփոխարինի Հրայր Թովմասյանին՝ նշանակվելով ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Իսկ արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանը։ Ընդհանրապես, պաշտոնների բաշխումը կկատարվի երկու փուլով՝ մինչև 2018 թիվը և 2018-ից հետո»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան