Զարուհի Փոստանջյան. Քվեախցում ընտրողները կարող են վրեժ լուծել
Ընտրողները քվեախցում գաղտնի քվեարկության ժամանակ պետք է կողմնորոշվեն ու դեմ քվեարկեն այն մարդկանց, ովքեր իրենց դրդում են ընտրակեղծարարության: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը:
«Բոլոր նրանք, ովքեր խոցելի են ու ստիպված են լինելու քվեարկել նման ճնշումների ներքո, ապա տեղամասում պետք է հիշեն, որ քվեարկությունը գաղտնի է: Նրանք այդտեղ կարող են վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր իրենց նման վիճակում են գցել»,-ասաց նա:
Նրա խոսքով, 5 հազար, 10-15 հազար դրամը մահապատժից առաջ ընթրիքի կազմակերպումն է, որից պետք է հրաժարվեն՝ ընտրելով «երկարաժամկետ բարեկեցությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան