Հայաստանում 0.2%-ով աճել են ծառայությունների սակագները
Մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է առողջապահության՝ 0.3%, հյուրանոցային ծառայությունների՝ 1.1%, տրանսպորտի ծառայությունների սակագների 1.1% հավելաճով (կապված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 6.6% հավելաճի հետ):
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ սպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի և մշակույթի, բնակարանային ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0.9% և 0.1% նվազում, իսկ կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: