Հասարակություն 14:17 10/05/2017 Հայաստան

Ընտրություններին ընդառաջ՝ բրայլյան գրատեսակով, խոշոր տառաչափով ձեռնարկներ, քվեաթերթիկի կաղապար

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ձեռնարկներ, ինչպես նաև քվեաթերթիկի հատուկ կաղապար: Ձեռնարկներն այսօր հանձնվեցին «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը, որի միջոցով բաժանվելու են հասցեատերերին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ն կարևորելով յուրաքանչյուր ընտրողի տեղեկացված լինելու իրավունքը, այս անգամ ևս Երևանի ավագանու ընտրություններին նախընթաց մշակել է համապատասխան ուղեցույցներ այն քաղաքացիների համար, ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, բայց հասարակության լիարժեք անդամ են, ունեն լիարժեք քվեարկելու իրավունք: Նրա  խոսքով, ուղեցույցները հնարավորություն կտան լիարժեք իրազեկված լինել քվեարկության կարգին, իրականացման մեխանիզմներին, իսկ կաղապարները՝ ինքնուրույն իրականացնելու քվեարկությունը:

Նշենք, որ կաղապարը նույն չափն ունի, ինչ սովորական քվեաթերթիկը: Կաղապարի վրա բրայլյան գրատեսակով գրված է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անունները՝ նույն հերթականությամբ, ինչ քվեաթերթիկում։

Կաղապարի մեջ դրվում է քվեաթերթիկը և քաղաքացին կաղապարի օգնությամբ ընտրում է այն ուժին, ում ցանկանում է իր ձայնը տալ։ Նշում է և կաղապարի վրա թողնված փոսիկի միջոցով նշումն անմիջապես արվում է քվեաթերթիկի վրա:

«Կարևորում եմ այդ կաղապարների առկայությունը, որոնք մշակվել են հենց կազմակերպության տպարանում, բաժանվելու է Երևանի բոլոր 474 տեղամասային հանձնաժողովներին: Հաշվի է առնված այն, որ երբ կաղապարից դուրս հանվի քվեաթերթիկը, տեղադրվի ծրարի մեջ ու գցվի քվեատուփ, հետագայում հնարավոր չի լինի նույնականացնել, թե որ ընտրողն է այդ քվեաթերթիկով կատարել ընտրություն, որովհետև կաղապարն օգտագործվում է բացառապես քվեաթերթիկը լրացնելու համար»,- ասաց ԿԸՀ նախագահը:

«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ հերթական անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարևորել է տեսողության խնդիրներ ունեցողների՝ ընտրություններին պատշաճ, ինքնուրույն մասնակցելու խնդիրը, պատրաստել նման տեղեկատվական ձեռնարկներ և  կաղապարներ: Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չկային կաղապարներ, ինչի պատճառով շատ էր խոսվում, թե տեսողության խնդիրներ ունեցողներին թույլ չեն տվել ինքնուրույն քվեարկել. «Այս կաղապարները  հնարավորություն կտան, որ նման մարդիկ ինքնուրույն կատարեն իրենց քվեարկությունը, և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց անուններն արդեն քիչ կշահարկվի կամ ընդհանրապես չի շահարկվի»:

Ձեռնարկների, կաղապարների տպագրությունն իրականացվել է հենց միավորման տպարանում:

«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության հրատարակչության տնօրեն Թելման Բոյաջյանն ասաց, որ ԿԸՀ-ն իր այս  քայելով նպաստել է մարդու իրավունքների պաշտպանության իրականացմանը, օգնել այն քաղաքացիներին, ովքեր տեսողության պատճառով դժվարությունների են հանդիպում ընտրական գործընթացներին մասնակցելիս:

«Ձեռնարկը նպաստում է, որ նման քաղաքացիները կարողանան պատշաճ և ինքնուրույն իրացնել  իրենց քաղաքացիական պարտքը, իրացնեն իրենց ընտրական իրավունքը: Դա նաև մեզ ընձեռված գործնական աշխատանքի և վաստակելու հնարավորություն է»,-  նշեց նա:

Բրայլյան գրատեսակով  ձեռնարկը տպագրվել է 300 օրինակով, խոշոր տառաչափով ձեռնարկը՝ 1000, կաղապարներն այնքան, որքան տեղամաս կա Երևանում:

ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ մշակվել և արդեն նախապատրաստվել է համապատասխան ռադիո հաղորդագրություններ՝ կարճ տևողությամբ, որոնք նույնպես բացատրում են  գրանցման, քվեարկության կարգը: Տ. Մուկուչյանն ասաց, որ ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացիները կարող են ընտրողների ցուցակում ստորագրելու համար օգտագործել իրենց ֆաքսիմիլե ստորագրությունը՝ անհարկի դժվարություններ չկրելու համար:  Տեղամասերում կլինեն նաև ոսպնյակներ, որոնք փոխարինում են ակնոցներին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}