Կոնվերս Բանկը հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին
Կոնվերս Բանկը կարևորում է երիտասարդներին համապարփակ, նրանց պահանջներին համապատասխան ծառայությունների մատուցումը իր ուսանող հաճախորդների համար գործարկում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիան:
«Ակցիայի շրջանակներում՝ մինչև 01.07.2018թ.-ը, քարտերով 500 հազար և ավելի դրամի անկանխիկ գործարքներ կատարած Ուսանողները հնարավորություն կստանան Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով» ,-հայտնում են բանկից:
Ակցիայի շրջանակներում ուսանողներին մինչև 400հազար դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով MC Standard պլաստիկ քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի: Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվելու:
Բացի այդ, «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասնակից ուսանողական զույգերը՝ մեկի գերազանց առաջադիմության պարագայում, կստանան նվեր քարտ/Visa Classic կամ Master Standard/ 150.000 ՀՀ դրամ վարկային սահմանաչափով:
Բանկից նշում են, որ ակցիայի շրջանակում ուսանողներին նաև բանկային ոլորտում ուսուցման ու վերապատրաստման հնարավորություն կընձեռվի: Մասնավորապես, ակցիայի առավել ակտիվ մասնակիցները պրակտիկ ուսուցում կստանան Բանկում, ոմանք էլ կգրանցվեն Կոնվերս Բանկի մարդկային ռեսուրսների պահուստում՝ հետագայում աշխատանքով ապահովման հնարավորությամբ:
Ակցիայի մանրամասներին և ԲՈՒՀ-երի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան