Արծվիկ Մինասյանն ասուլիսը սկսեց երկու լավ լուրով
«Ուզում եմ այսօրվա մեր հանդիպումը սկսել երկու լավ լուրով»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ առաջին լավ լուրը Շաքիի ջրվեժի ջրօգտագործման գրաֆիկի հաստատումն է. «Փոխվել է Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը և արդեն ունենք փաստացի ջրվեժ, որտեղ այցելելու օրակարգը ևս հստակեցվել է»:
Ջրվեժի աշխատանքային նոր գրաֆիկն է՝ մարտի 15-ից մինչև ապրիլի 30-ը ժամը 11:00-17:00-ն, մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ 11:00-19:00-ն, սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ 11:00-17:00-ն:
Երկրորդը՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկն է. «Ուրախ ենք որ կառավարության բոլոր կառույցները ներգրավված են այս ծրագրում: Սա ոչ միայն շրջակա միջավայրը աղբից մաքրելու գործընթաց է, այլ գաղափարախոսություն, որը պետք է արտահայտվի կրթության, դաստիարակության մեջ»:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների առանձին ծրագիր, որով կհստակեցվի մարզում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրն իրականացնելու է պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր միջոցների հաշվին:
Հարակից հրապարակումներ`
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
- Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ` «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված
- Ոստիկանություն. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում օրինազանցները կենթարկվեն պատասխանատվության
- «Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
- Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
- Շաքիի ջրվեժը զբոսաշրջիկների համար կգործի բնականոն ռեժիմով
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում