Տոնավաճառների աշխատակիցները կշարունակեն բողոքի ակցիաները, արհմիություն կհիմնեն. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Երևանի տոնավաճառների աշխատակիցների բարձրացրած հարցերը շարունակում են մնալ օդից կախված։ Կառավարությունից միայն աշխատակիցների պահանջը գրավոր շարադրված տարբերակով պահանջել են ու դեռ ոչ մի պատասխան չեն տվել։
Տոնավաճառների աշխատակիցները մի քանի օր էլ կսպասեն կառավարության պատասխանին, և եթե պատասխան չեղավ, կամ իրենց ցանկալի պատասխանը չեղավ, իրենք որոշել են շարունակել բողոքի ակցիաները, և միևնույն ժամանակ արհմիություն հիմնեն և սկսեն իրենց իրավունքների համար պայքարել այդ եղանակով»։