ԵԱՀԿ-ն խանգարում է այն երկրներին, ովքեր թաքցնելու բան ունեն թե հասարակությունից, թե միջազգային հանրությունից. Հ. Իգիթյան
«Դժվար է խոսել պատճառների մասին, կարող ենք ասել այն, ինչ Ադրբեջանը ներկայացնում է որպես պաշտոնական վարկած»,-«Մեդիա կենտրոնում» «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառներն ու հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառները:
Նրա խոսքով, Ադրբեջանը բազմիցս նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դուրս է գալիս իր մանդատից, այն գործունեությամբ նպաստում է ստատուս-քվոյին:
«Ադրբեջանի պաշտոնական վարկածն է: Իրականում, իհարկե, այդպես չէ: Եթե խոսքը գնում է կրթական, սոցիալական, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագրերին, որևէ կերպ չենք կարող խանգարել Ադրբեջանին: Կարող են խանգարել Հայաստանի իշխանություններին, պետք է դժգոհ լինի հենց Հայաստանի իշխանությունները, որովհետև որոշ դեպքերում ԵԱՀԿ-ն որոշ հարցերի հետ կապված քննադատում է Հայաստանի իշխանություններին»,- նշեց Հ. Իգիթյանը:
Ինչ վերաբերում է ականապատման ծրագրին, նրա խոսքով, Ադրբեջանը միշտ նշում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանում ականապատման ծրագրերի կամ գիտելիքների օգտագործումը հայ մասնագետների կողմից կարող է նպաստել ստատուս-քվոյի շարունակմանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանը միշտ էլ պրոբլեմատիկ վերաբերմունք է ունեցել ԵԱՀԿ նկատմամբ:
«Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ այս կոնֆլկիտը սառեցված չէ: Այն հանգամանքը, որ ամեն օր գնդակներ է ուղարկում Հայաստան-Ադրբեջան սահանի, արցախա-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ, ցանկանում է ցույց տալ, թե ինչքան վատն է այս կոնֆլիկտը, անընդհատ արյուն է թափվում, կրակում են, ռազմական գործողություններ են կատարվում: Ադրբեջանը փորձում է միջազգայնացնել իր դժգոհությունը, դուրս հանել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Գրասենյակի փակումը նաև այս ծրագրի մի մասն է կազմում: Նույնիսկ փակման պահանջը շանտաժի ձևով է անում՝ կհամաձայնվի բացմանը, եթե կոնֆլիկտը լուծվի, ընդ որում՝ իր ուզած ձևով»,- ասաց Հ Իգիթյանը:
Նա նաև շեշտեց, որ ԵԱՀԿ-ն խանգարում է այն երկրներին, ովքեր թաքցնելու բան ունեն թե հասարակությունից, թե միջազգային հանրությունից:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին
- Դեսպան Սվիտալսկին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հայկական կողմի պարտությունն է. Ստյոպա Սաֆարյան
- ԵԱՀԿ-ն ափսոսանք է հայտնում կազմակերպության երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ
- Հայկական կողմը պատրաստ Է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման առաջարկները. Տիգրան Բալայան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին