Ավստրալացի պատգամավորը նիստի ժամանակ կրծքով կերակրել է երեխային
Ավստրալացի սենատոր Լարիսա Ուոթերսնը դարձել է երկրի առաջին քաղաքական դեմքը, ով երեխային կրծքով կերակրել է հենց խորհրդարանում,- գրում է Independent-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա իր մի քանի շաբաթական դստերը կերակրել է խորհրդարանում անցկացվող քվեարկության ժամանակ:
Ծննդաբերությունից 10 շաբաթ անց աշխատանքի վերադարձած Ուոթերսնը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ հպարտ է, քանի որ իր դուստրն առաջին երեխան է, որին կրծքով կերակրել են խորհրդարանում:
Հայտնում են նաև, որ Ավստրալիայում արդեն թույլատրվում է կրծքով կերակրելը խորհրդարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում