ԵԽ զեկույց․ Հայաստանն ու նրա բնակիչները հարգալից վերաբերմունք ունեն մշակույթների ու լեզուների նկատմամբ
Հայաստանն ու նրա բնակիչները հարգալից վերաբերմունք ունեն մշակույթների ու լեզուների նկատմամբ։ Հայաստանի օրենսդրությունն ու կանոնակարգերը համապատասխանում են երկրի պարտավորություններին՝ խթանել տարածաշրջանային ու փոքրամասնությունների լեզուների կիրառումը հասարակական կյանքում։ Այս մասին ասվում է այսօր հրապարակված Եվրոպայի խորհրդի զեկույցում, որն ուսումնասիրում է, թե ինչպես է Հայաստանն իրականացնում Տարածաշրջանային ու փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան։
Զեկույցը նաև նշում է, որ անհրաժեշտ է անել ավելին, որպեսզի բարձրացվի փոքրամասնությունների լեզուների ու մշակույթի վերաբերյալ իրազեկվածությունը, լուծել միջոցների սղության հարցն ու փոխել իշխանությունների վերաբերմունքը լեզուների պաշտպանության գործում։
Զեկույցն ընդգրկում է մինչև 2016թ․-ի մայիսի վերջը կատարված ուսումնասիրությունները, որը մեծ ուշադրություն է հրավիրում Հայաստանում ճանաչված 5 փոքրամասնությունների լեզուների՝ ասորերեն, հունարեն, քրդերեն, ռուսերեն ու եզդիերեն, խթանման վրա։
Դրական է համարվում, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում այս լեզուների խթանման համար ու հրապարակվել են դպրոցական դասագրքեր։ Ռուսերեն լեզուն մտահոգություններ չի առաջացնում, քանի որ այն միակ փոքրամասնության լեզուն է, որը դասավանդվում է կրթական տարբեր մակարդակներում։
Մտահոգություն և վտանգ կա հունարենի հետ կապված, որը կարող է վերանալ որպես փոքրամասնության լեզու Հայաստանում։ Թերություններ են առկա նաև ասորերենի, քրդերենի ու եզդիերենի հարցում, որոնք միայն մարգինալ ներկայացվածություն ունեն հասարակական ու հանրային լրատվամիջոցներում, չկան լավ պատրաստված ուսուցիչներ, որն էլ հիմնականում կապված է ֆինանսական միջոցների բացակայության հետ։
Զեկույցում նշվում է, որ իշխանությունների պասիվ վերաբերմունքը տպավորություն է ստեղծում, որ փոքրամասնությունների լեզուների պահպանությունը նրանց՝ փոքրամասնության պատասխանատվությունն է։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Խարտիան պարտավորեցնում է իշխանություններին, այլ ոչ թե փոքրամասնություններին, խթանել ու պաշտպանել փոքրամասնությունների լեզուները։
Հայաստանը Տարածաշրջանային ու փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիային միացել է 2002թ․- մայիսին։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում