ՀՅԴ-ն հետապնդում է ոչ այնքան նոր պորտֆելներ ստանալու, որքան քաղաքական հեռանկարներ. քաղաքագետ
Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմամբ ՀՅԴ-ն հետապնդում է ոչ այնքան նոր պորտֆելներ ստանալու, որքան քաղաքական հեռանկարներ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ՀՅԴ նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը:
«Դաշնակցության համար ամենակարևորն այն է, որ այդ փաստաթուղթն աշխատելու է մոտակա 5 տարիների ընթացքում, այդ թվում՝ 2018 թվականի ապրիլից հետո։ Կարծում եմ՝ սա է գլխավոր շահագրգռությունը, որ ՀՅԴ-ն պետք է ունենա։ Կոալիցիոն նոր համաձայնագիրը երաշխավոում է Դաշնակցության դիրքերն իշխանական կառույցներում՝ անկախ այն զարգացումներից, որ կարող են լինել 2018 թվականի ապրլից հետո»,- նշեց Սերգեյ Մինասյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը: Հուշագրի ներքո ստորագրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Հատկանշական է, որ նոր հուշագրով վարչապետի թեկնածությունը կառաջադրվի «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում որևէ պաշտոնի մասին խոսք չկա. Աղվան Վարդանյան
- Վարչապետի թեկնածությունը կառաջադրվի ՀՀԿ-ի կողմից. Արմեն Աշոտյան
- Հրապարակվեց կոալիցիոն հուշագրի տեքստը
- Աղվան Վարդանյան. Աչք ունեցողները կտեսնեին մեր համատեղ աշխատանքը
- Ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին