Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից «Շանթ»-ի նկարահանող խմբին գնդակոծելու դեպքով
Մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող N մարտական դիրքերի տարածություններով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։
Մասնավորապես՝ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից՝ դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, կրակոցներ է արձակել հեռուստատեսության «Դիրքերում» հաղորդման նկարահանող խմբի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հաղորդման օպերատոր Դավիթ Արայիկի Աթայանն ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել հոսպիտալ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթը մեծ խիզախություն է ցուցաբերել. Դավիթ Բաբայանը՝ «Շանթ»-ի օպերատորի մասին
- Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված «Շանթ»-ի օպերատորը վիրահատվել է
- Արցախում վիրավորվել է «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում