«Հյուսիս-Հարավ»-ի շինարարության դանդաղ ընթացքը պետության հետ կապ չունի. Վահան Մարտիրոսյան
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը շարունակվում է, կանգնած չեն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Երկու ընկերության՝ իսպանական, չինական, ժամանակ է տրված, որ իրենք շատ արագ վերսկսեն իրենց աշխատանքները: Մայիսի վերջ, հունիսին լրանում է այդ ժամանակը»,- տեղեկացրեց նախարարը:
Նրա խոսքով, աշխատանքները դանդաղ են ընթանում: Հարցին, թե պատճառը ո՞րն է Վ. Մարտիրոսյանն ասաց. «Սկզբից եղանակային պայմաններն էին, հետո իրենց ներքին խնդիրներն են՝ կապալառուների միջև հարաբերությունները: Պետության հետ կապ չունի»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի կոշտ գնահատականները վերաբերում էին Հյուսիս-հարավ ճանապարհի կամուրջների շինարարությանը.Արթուր Առաքելյան
- Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ
- Հյուսիս-հարավ. Երևան-Արտաշատ հատվածում երթևեկությունը կբացվի մայիսից
- Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության, մեքենաների տեխզննման մասին
- Վարչապետը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան