Կարայան. Առաջին ներդրումները կլինեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում
«Չեմ ուզում առաջ ընկնել, բայց իմ կարծիքով, առաջին ներդրումները կլինեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում»: Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով, Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ բավականաչափ ծրագրեր են սկսել իրականացվել:
«Մոտ ժամանակներս արդեն վիճակագրություն էլ կհրապարակվի, թե ինչքան օտարերկրյա ներդրումներ են եղել»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ ներդրումային ակտիվությանը նպաստել են կատարված փոփոխությունները:
Այս պահի դրությամբ իրականացվել է 80 մլն դոլարի ներդրում, ստեղծվել՝ 1800 աշխատատեղ։
Ընդհանուր առմամբ, ներկայացվել է ավելի քան 70 ներդրումային ծրագիր՝ 95 մլրդ դրամի ներդրումների ակնկալիքով:
Կարայանն ասաց, որ գրեթե բոլոր ոլորտներում էլ ակտիվություն է նկատվում, դրանց ազդեցությունը բնակչությունը կզգա այն ժամանակ, երբ աշխատատեղեր ստեղծվեն:
«Արդեն աշխատատեղեր ստեղծվում են, ակնկալում ենք, որ այս տարի ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում կստեղծվեն 10 հազար աշխատատեղեր»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին