Աղվան Վարդանյան. Աչք ունեցողները կտեսնեին մեր համատեղ աշխատանքը
«Հուշագրի կնքման համար հիմք են հանդիսացել նոր սահմանդրությունը, կնքած նախորդ կոալիցիոն հուշագիրը, կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև ԱԺ ընտրությունների արդյունքները»: ՀՀ նախագահի նստավայրում կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ-ի հետ համագործակցության հիմքերը ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, կոալիցիայի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու մարդը, հասարակությունը և պետությունը:
«Մենք ունենք բազմաթիվ արժեհամակարգային ընդհանրություններ ՀՅԴ-ի հետ: Դրանց հիման վրա խարսխվել է այն տեքստը, որ գալիք հինգ տարիների համար պայմանվորելու է երկու ազգային կուսակցությունների համագործակցությունը այն հիմքերի վրա, որոնք հիմքի վրա կառուցվել է սահմանդրությունն ու դրանից բխող օրենսդրական ակտերը»,-ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
Աշոտյանը նշեց, որ հիմնական ոլորտային ուղղություններն են լիբնելու կոռուպցիայի դեմ պայքարը, ազգ-բանակ հայցակարգի ամբողջական ներդրումը, իրավական դաշտի բարեփոխումները գործող սահմանդրության համատեքստում, մրցունակ տնտեսության զարգացումը, մարդու իրավունքների ու ազատությունների հետ շաղկապված ինստիտուտների հետագա զարգացման խնդիրները:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ հուշագիրը գործելու է մինչև 2022 թվականը:
«Երեք հիմնարար արժեքներ են դրված համագործակցության հիմքում՝ Հայաստանի, Արցախի անվտանգությունը, տնտեսության զարգացումը, երկրում որակական, արմատական փոփոխություններ անելու վճռականությունը: Ես կարծում եմ, որ աչք ունեցողները կտեսնեին նաև վերջին մեր համագործակցության շրջանակում կատարված մեր համատեղ աշխատանքը: Բայց հիմա՝ ԱԺ ընտրություններից հետո իրոք մենք մտնում ենք մի փուլ, որտեղ քաղաքաակն այս ուժերը ձգտելու են որակական փոփոխություններ կատարել բոլոր ոլորտներում։ Աստված առաջ, կարծում եմ՝ մենք մեծ փորձառնություն ունենք, ունենք արժեքային շատ ընդհանրություններ ու լավ աշխատանքի պարագայում կկարողանանք մեր երկորւմ նոր որակ ստեղծել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին