
Բակո Սահակյանը ԵԿՄ անդամների է պարգևատրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի հլխավոր վարչությունից հայտնում, են, որ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, բանակ-հասարակություն կապերին և մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար և Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԵԿՄ մի խումբ անդամների:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: