Խաղադաշտում փորձում եմ դառնալ գազան ու հրեշ. Մխիթարյան
«Կարևոր չէ, թե որքան մեծ հմտություններով և ունակություններով ես ծնվել, ամենակարևորը դրանք ճիշտ օգտագործելն է»,- «Մանչեսթեր Յունայթեդ» -ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Պետք է աշխատել և աշխատել շատ: Երբ շատ ես աշխատում, քո տաղանդն ավելի ուժեղ ես դարձնում: Սակայն եթե դու տաղանդավոր ես, հմտություններ ունես, սակայն չես աշխատում, ապա ոչինչ չես ունենա»,- ասել է նա։
Մխիթարյանը նշել է, որ իր հմտությունները ժառանգել է հորից. «Չնայած նա առավել արագ էր, քան ես, ավելի մեծ բնազդ ուներ, թե ինչպես պետք է գոլ խփել։ Նա տարբերվում էր մյուսներից։ Զգում եմ, ես որպես խաղացող փոքր-ինչ տարբեր եմ նրանից»:
Նրա խոսքով՝ ինքը շատ տարբեր է ֆուտբոլային խաղադաշտում և դրանից դուրս. «Փորձում եմ խաղադաշտում դառնալ գազան կամ հրեշ, պայքարում եմ ամեն գնդակի համար և փորձում եմ անել լավագույնը։ Իսկ Խաղադաշտից դուրս՝ ավելի հանգիստ ու համեստ եմ, չեմ սիրում լինել ագրեսիվ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան