Քաղաքական 16:04 11/05/2017 Հայաստան

Փաշինյանի «15 հազար դրամների» հայտարարությունը պարունակում է քրեորեն հետապնդելի արարք. Փոստանջյան

«Մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունը ներկայացնում է  մի ծրագիր, որի նմանը վերջին 25 տարիների ընթացքում որևէ՝ կուսակցություն չի ներկայացրել։ Ծրագիրը ներառում է դրույթներ, որոնք վերաբերում են ամբողջ հայ ժողովրդին»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության  առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։

«Մենք փորձելուենք փոխել իրավիճակը և կարգուկանոն հաստատելու Երևանում։ Մայրաքաղաքի իշխանությունը վեցնելուց հետո այն հետ ենք վերադսարձնում ժողովրդին։

«Մենք խոսելու ենք միայն իրավունքի գերակայության լեզվով։ Կադրային ջարդ չենք իրականացնելու, փորձառու աշխատակիցներն պահանջարկված ենք համարելու։ Մեր ծրագիրը ներառում է բոլոր խնդիրները, որ ունի Երևանը»,- ասաց նա։

Անդրադառնալով երկրում առկա կոռուպցիային՝ քաղաքապետի թեկնածուն շեշտեց՝ կոռումպացված չինովնիկները նստած են վերևում, հետևապես, եթե վերևում չեն գողանում, չեն գողանում նաև ներքևում։

«Կոռուպցիայից եկամուտներ ստացողները բարձրաստիճան պաշտոնյաներն են, այլ ոչ՝ ստորին օղակի աշխատողները։ Եթե կոռուպցիան վերևից չգար, հանրային տրանսպորտն այսպիսի խայտառակ վիճակում չէր գտնվի։ Եթե ոստիկանությունն աչք է փակում գերբեռնված տրանսպորտային միջոցների վրա, ապա դա խոսում է այն մասին, որ կոռուպցիան վերևում է։ Հանրային տրանսպորտի հարցը չի լուծվում, քանի որ խոսքը մենաշնորհի մասին է։ Մենաշնորհները պետք է բացառվն և վերանան։ Մենաշնորհը տրանսպորտի ոլորտում վերականգնելու համար պետք է ներդնել միասնական տոմսի համակարգը»,- շեշտեց Զարուհի Փոստանջյանը։

Քաղաքապետի թեկնածուն նշեց՝ աս պահի դրությամբ Հայաստանում ստվերային տնտեսությունը հասնում է մոտ 60 տոկոսի, Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել 30 միլիարդ դոլար, պետական պարտքը կազմում է շուրջ 8 միլիարդ դոլար։

«Այս իրավիճակի հեղինակներն այն բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնց թիվը Հայաստանում 350  է»,- ասաց նա։

Զարուհի Փոստանջյանն ընդգծեց՝ քաղաքի արդյունավետ կառավարման համար միջոցներ միշտ կարող են գտնվել, աջակիցներ ևս, եթե երկրում տիրի իրավունքի գերակություն և գործի օրենքը։ Մինչդեռ Հայաստանում, նրա խոսքով, քաղաքական կառուցվածքը մենաշնորհված է ՀՀԿ-ի կողմից։ Այդ է պատճառը, որ պետք է վերացնել քաղաքական մենաշնորհը։

«Գումարներ կարելի է ունենալ՝ դրանք չգողանալով։ Այսօր Երևանի բյուջեն կազմում է  շուրջ 250 միլիոն դոլար։ Սակայն ակնհայտ է, որ բոլոր գնումները մեզնում կատարվում են կոպիտ խախտումներով, հանրային գումարները գողացվում են։ Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները չպետք է մասնակցեն հանրային գնումների գործընթացին»,- պնդեց բանախոսը։

Քաղաքապետի թեկնածուն շեշտեց՝ խնդիրներ կան նաև գույքահարկի հավաքագրման ոլորտում։ Այստեղ ևս համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ։ Նրա խոսքով, պետք է փոխվի բոլոր տեսակի հարկերի հավաքագրման տրամաբանությունը։

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ «15 հազար դրամների» սոցիալական աջակցության դրույթին, ապա Փոստանջյանի համոզմամբ՝ հայտարարությունը պարունակում է քրեորեն հետապնդելի արարք։

«Իրավապահները պետք է հետամուտ լինեն այդ հայտարարությանը, ոչ թե ես։ Ես դատապարտում եմ նման հայտարարությունները, դա կրկնում է արատավոր իշխանության գործունեությունը, որ այս պահին կա։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում շատ դեպքերում քվեարկել է, ինչպես ՀՀԿ-ն, դեմ է քվեարկել իմ բազմաթիվ նախագծերին, ընդունել է ապրիլի 2-ի խայտառակ ընտրությունների արդյունքերը։ Իսկ խորհրդարանը, իհարկե, լեգիտիմ չէ», - նկատեց բանախոսը։

Վերջում Երևանի քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ նաև աղբահանության խնդրին՝ շեշտելով, որ այն համալիր լուծում է պահանջում։

«Աղբահանության խնդիր լուծված չէ, աղբը չի վերամշակվում։ Աղետալի է հատկապես կանաչապատ տարածքների վիճակը։ Կանաչապատ շատ լանջեր վաճառվում են, իսկ որոշ պաշտոնյաներ, ինչպես օրինակ Սյունքիի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը,  դրանց վրա առանձնատներ են  կառուցում»,- ամփոփեց Զարուհի Փոստանջյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}