Արթուր Միքայելյան. Միքայել Միքայելյանն ու Թադևոս Պողոսյանը մոտ են օլիմպիական ուղեգրերին
Ապրիլի վերջերից մեր առաջատար դահուկորդները, հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ սկսել են մարզումներն Աշոցքում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ասել, որ Միքայել Միքայելյանն ու Թադևոս Պողոսյանը մոտ են օլիմպիական վարկանիշ նվաճելուն.
«Միքայելին մնում է ընդամենը 5 վարկանիշային միավոր հավաքել, իսկ Թադևոսին` 15: Դա տղաների համար շատ լավ հնարավություն է 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Հիմա մենք Հայաստանում ենք մարզվում, իսկ հունիսին նախատեսում ենք մեկնել Էստոնիա` հավաքի, որպեսզի փոխենք բարձր լեռնային պայմանները: Այնտեղ կմնանք երկու շաբաթից քիչ ավելի:
Հուսով ենք՝ օգոստոսին հավաքներ կանցկացնենք Նորվեգիայում: Սերգեյ և Միքայել Միքայելյաններն այդ երկրի հավաքականների մարզչական շտաբից հրավեր ունեն: Սեպտեմբերին Միքայելն ու Թադևոսը հանդես կգան անվադահուկների աշխարհի գավաթի երկու փուլերում: Սերգեյի մասնակցությունը հարցականի տակ է և կախված կլինի մարզավիճակից:
Հոկտեմբերին կսկսենք մարզվել արդեն ձյան վրա՝ Ֆինլանդիայում»,- ասել է Արթուր Միքայելյանը: