Վարչապետի թեկնածությունը կառաջադրվի ՀՀԿ-ի կողմից. Արմեն Աշոտյան
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմավորելու մասին նոր հուշագրում գրված է, որ վարչապետի թեկնածությունը կառաջադրվի «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կողմից: ՀՀ նախագահի նստավայրում կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույցում հայտնել էր, որ պատրաստ է 2018 թվականից հետո էլ լինել ՀՀ վարչապետ, ղեկավարել երկիրը, արդյո՞ք սա կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք է, թե՞ ցանկության բարձրաձայնում:
«Կարծում եմ՝ սա սպառիչ քաղաքական, իրավական, հրապարակային պատասխանն է ձեր մտահոգություններին, թե ինչ է լինելու 2018 թվականի ապրիլից հետո:
Այդ պատասխանները կտանք այդ ժամանակահատվածում, հատկապես որ որոշումների կայացման քաղաքական մեխանիզմները հստակ են, հիմնվում են Սահմանադրության վրա»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվեց կոալիցիոն հուշագրի տեքստը
- Աղվան Վարդանյան. Աչք ունեցողները կտեսնեին մեր համատեղ աշխատանքը
- Ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին