Մանկավարժական համալսարանն այս տարի երկու նոր մասնագիտություններով ընդունելություն կունենա
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին այս տարի հատկացված է 1510 վճարովի տեղ՝ առանց տարկետման իրավունքի, 95 անվճար, որից 10-ը բանակից զորացրվածների համար, 7-ը նպատակային ուղեգրով դիմորդների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ առկա բակալավրիատի կրթական ծրագրով իրենք մատուցում են 43 մասնագիտություններով ընդունելություն, հեռակայով՝ 38, իսկ առկա մագիստրատուրայով 57 մասնագիտությունների, հեռակայով՝ 6։
Մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղարը հայտնեց, որ այս տարվանից իրենց բուհը կկազմակերպի ընդունելություն երկու նոր՝ «Շախմատ» և «Շրջակա միջավայրի հմտություններ» մասնագիտություններով, որը պայմանավորված է հանրակրթական դպրոցներում այս երկու առարկաների դասավանդմամբ։
«Մանկավարժականում պահանջված մասնագիտություններից են «Հայոց լեզու և գրականությունը», «Աշխարհագրությունը», «Սոցիոլոգիա և ձեռնարկչությունը», «Հոգեբանությունը», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»ն, «Լոգոպեդիան»։