Չինաստանի կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրի
Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Փաստաթղթով, Չինաստանի կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա և ռեանիմոբիլ կնվիրի: Մեքենաները ստանալով՝ հայկական կողմը կկարողանա ամբողջությամբ բավարարել հանրապետությունում շտապ օգնության ավտոմեքենաների կարիքը: Նախկինում Չինաստանի տրամադրած 88 ավտոմեքենաների մեծ մասը՝ 56 հատը, բաշխվել է մարզերի միջև:
Հարակից հրապարակումներ`
- «Շտապօգնության 88 մեքենաների գործարկումից հետո ծառայությունը նկատելիորեն բարելավվել է»
- Շտապօգնության պարկը համալրվեց 88 մեքենայով
- Չինաստանից Հայաստան է բերվել շտապօգնության 88 մեքենա