Քաղաքական 17:32 11/05/2017 Հայաստան

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում որևէ պաշտոնի մասին խոսք չկա. Աղվան Վարդանյան

«Կոալիցիոն նոր հուշագիրը վերահաստատում է համագործակցությունն ու նախորդ փաստաթղթում ներառված դրույթների նկատմամբ պատասխանատվությունը»: ՀՀ նախագահի նստավայրում կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ապա ընթերցեց հուշագրի առաջին պարբերությունը.  «Վերահաստատելով 2016 թվականի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջև կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրին իրենց հավատարմությունը և դրանում ամրագրված դրույթների պատասխանատվությունը»:

Նրա խոսքով, ՀՀԿ-ի հետ ստորագրած երկու փաստաթղթերը դառնում են միմյանց լրացնող ու շարունակող:

«Հենց այս պատճառով նախորդ փաստաթղթի բազմաթիվ դրույթներ ու մանրամասներ այստեղ չեն ներառված: Այստեղ ներառված են հիմնական ուղղությունները»,-ասաց Վարդանյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ լրացրեց, որ երկու փաստաթղթերում սկզբունքային տարբերություններ կան:

«Առաջին փաստաթուղթը նախընտրական էր, հետհանրաքվեային, հետևաբար իր գործունեության հետ կապված չգրված սահմանափակումներ ուներ` կախված այն բանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն խորհրդարանական ընտրություններում: Նոր համաձայնագիրը լիարժեք կոալիցիոն համաձայնագիր է այն տեսանկյունից, որ ամրագրում է գործունեության ժամկետ, որն ամբողջությամբ համընկնում է Ազգային ժողովի լիազորությունների հետ: Այս տեսակետից նաև մանրամասն ամրագրում է խորհրդարանական հանրապետությանը բնորոշ ներկոալիցիոն համագործակցության նոր էլեմենտներ, որոնք Հայաստանում մինչ այդ  գոյություն չունեին»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը՝ բերելով օրինակ. պարտավորվել են  երկու կողմերով  Սահմանադրությունից բխող օրենքների, սահմանադրական նշանակություն ունեցող որոշումների հարցում որդեգրել կոնսենսուսի կամ համախոհության սկզբունքը, թույլ են տալիս  իրար որոշակի պարագաներում  ունենալ քաղաքական տարաձայնություններ, որոնք կարող են նաև հատուկ կարծիքի ձևով արտահայտվել, սակայն կոալիցիայի որոշումները  դառնում են պարտադիր իշխանական  բոլոր օղակների համար:

«Կարծում եմ՝ այս տեքստն իրականում խորհրդարանական հանրապետության ներսում  կոալիցիոն համագործակցության  տեսակետից  աննախադեպ է՝ ելնելով  համագործակցության մշակույթի էլեմենտներից: Եզակի երևույթ է Հայաստանի քաղաքական կյանքում, երբ  նախընտրական կոալիցիան վերարտադրվում է ընտրություններից հետո»,- ասաց Ա. Աշոտյանը:

Նրա ներկայացմամբ, կոալիցիոն հուշագիրը հնարավորություն է տալիս խորհրդակցությունների միջոցով ներկայացնել այս կամ այն պաշտոնների համար կուսակցությունների կողմից թեկնածուներ, որոնք պետք է լինեն պարտադիր կերպով ներկայացված հենց  տվյալ կուսակցությունների կողմից, որոնց այս կամ այն պորտֆելը, այս կամ այն պաշտոնը բաժին է հասնում ընդհանուր պատասխանատվության ներքո:

Աղվան Վարդանյանն ասաց, որ այս հուշագրում որևէ պաշտոնի մասին խոսք չկա, կա միայն մեկ բացառություն, որ Հայաստանի վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին:

«Մյուս բոլոր խնդիրները կքննարկվեն ըստ ժամանակացույցի, ժամկետների»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ներկայացված լինելու կոալիցիան Ազգային ժողովի ղեկավար կազմում, Ա. Աշոտյանն ասաց, որ Սահմանադրությունն ու Ընտրական  օրենսգիրքը նախագծել են հաշվարկման, բաշխման մեխանիզմներ, թե որ քաղաքական ուժը ձայների ինչպիսի քվեների դեպքում քանի և ինչ տեսակ պորտֆելներ կարող է ունենալ:

«Այս հարցի երկրորդ հարթությունը քաղաքական է: Այն խորհրդակցությունները, որոնք ես հիշատակեցի որպես գործադիր իշխանության կազմավորման մեխանիզմ, կարող են օգտագործվել նաև իշխանության այլ ճյուղերում համագործակցության ձևաչափերը  ճշգրտելու համար»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Հարցին, թե ինչո՞ւ հուշագիրը կրկին ստորագրել եք հենց դուք, Արմեն Աշոտյանն ասաց. «Որովհետև մեր ձեռքը՝ իմ և պարոն Վարդանյանի, թեթև էր»:

Հիշեցնենք, որ 2016 թ. փետրվարի 24-ին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կնքված Քաղաքական համագործակցության համաձայնագիրը նույնպես ստորագրել էին  ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}