Նախորդ տարի կարկտահարությունը գյուղատնտեսությանը մոտ 34 մլրդ դրամի վնաս է պատճառել
Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ ՀՀ դրամի վնաս: Այսօր կառավարությունում հավանության արժանացավ որոշումը հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին գումար հատկացնելու մասին: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում:
Որոշման հիմնավորման համաձայն, Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա:
Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են անցկացվել ոլորտում: Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառումը: Որոշման ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը: Հնարավորություններ կստեղծվի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանվի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը:
Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել. «Մենք շատ մեծ հույս ենք կապում ծրագրի հետ: Կարծում եմ, որ այն չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ գյուղատնտեսության զարգացման համար»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանն առաջարկել է ներդնել հակակարկտային հրթիռային և ցանցային համակարգեր
- Կարկտահարության ռիսկերը սկզբունքորեն և որակապես պետք է նվազեցնենք. վարչապետ
- Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում
- «Յուքոմ»-ի պատճառով Արմավիրի մարզի հակակարկուտային կայանները չեն գործել. «Ժողովուրդ»
- «Ժողովուրդը շվարած ա». Ճոճկանում ձվի չափ կարկուտը տանիքներ է կոտրել
- Բերբերյան. Հակակարկտային կայանները չեն օգնում գյուղացուն
- ՀԱԿ ներկայացուցիչ. Նպատակահարմար է գյուղատնտեսության ապահովագրումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին