Ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը
ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը:
Հուշագրի ներքո ստորագրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, պաշտոնական մասի ավարտից հետո կուսակցությունների ներկայացուչները կպատասխանեն լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ այս պահին ՀՅԴ-ն կառավարության կազմում ունի երեք նախարար՝ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան