Հեղափոխական քայլ է կատարվում հակակոռուպցիոն փաթեթի շրջանակում. Արփինե Հովհաննիսյան
Հայաստանում ներդրվում է ազդարարման ինստիտուտը: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով «Ազդարարման համակարգի մասին» և հարակից մի շարք օրենքներում ու օրենսգրքերում կատարվող փոփոխությունների փաթեթի նախագիծը, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կստեղծվի միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացուն անանուն կերպով կոռուպցիոն բնույթի դեպքի մասին իր ունեցած տեղեկատվությունը ազդարարել իրավասու պետական մարմնին:
«Մենք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, նախատեսել ենք նաև ազդարարների պաշտպանության երաշխիքներ, այն նույն երաշխիքները, որոնք տրամադրվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, օրինակ՝ անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում, պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը, պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը, պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը և այլն:
Արփինե Հովհաննիսյանն այս ինստիտուտի ներդրումը համարեց հեղափոխական քայլ հակակառուպցիոն փաթեթի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան