
«Չափազանց շատ շնորհակալություն». Վարչապետը՝ Արփինե Հովհաննիսյանին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։
«Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում, տիկին Հովհաննիսյան, համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար, ցանկանում եմ իրեն ամենայն բարիք, այն արդյունավետությունը, որը ցուցաբերել է կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում: Չափազանց շատ շնորհակալություն»,- ասաց վարչապետը:
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց, վարչապետին և իր գործընկերներին մաղթեց արդյունավետ աշխատանք: