Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված «Շանթ»-ի օպերատորը վիրահատվել է
Ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանի վիճակը կայուն է։ Այս պահին նա Ստեփանակերտի հոսպիտալում է։ Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեցին «Շանթ» հեռուստաընկերությունից։
Չի բացառվում, որ ավելի ուշ Դավիթ Աթոյանը կտեղափոխվի Երևան։ Հեռուստաընկերությունում դժվարացան նշել՝ օպերատորը կոնկրետ որ հատվածում է վիրավորվել՝ հավելելով, որ տեղեկություներ ստանալուն պես կտեղեկացնեն հանրությանը։
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է. «Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «ՇԱՆԹ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը:
Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորվել է «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը
- Արցախի ՊՆ. Հակառակորդը Թալիշի ուղղությամբ կատարել է շուրջ 10 տանկի տեղաշարժ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան