10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը կմեկնարկի հունիսի 9-ին
10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-10-ը Երևանում:
Կազմակերպիչների հաղորդմամբ, «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:
Այս տարի Բիզնես ֆորումի առանցքային թեմաներն են.
• Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019 (WCIT). մեկնարկ և բրենդի հաստատում
• ՏՏ ներդրումային համակարգ
• Վերականգնվող էներգիա և բնապահպանություն
• Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ
• Պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ
• Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ
• ՏՏ և Տուրիզմ
Օրերս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ կայացել է նաև «Զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումների ներդրման խնդիրները, առաջարկները և գաղափարները» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասկացել են ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք ունեն համապատասխան ՏՏ լուծումներ տուրիզմի խթանման և աջակցման համար: Հանդիպման արդյունքում ձևավորել է ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում անցկացվող «ՏՏ և տուրիզմ» քննարկման օրակարգը:
Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին Բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է www.businessforum.am կայքում:
Հարակից հրապարակումներ`
- «ԴիջիԹեք». «Հայաստանում գիտության և տեխնիկայի զարգացումը դադար չի ունեցել»
- Մեկնարկեց «ԴիջիԹեք»-ը. «Հայաստանն աշխարհին շատ բան ունի ցույց տալու»
- ԴիջիԹեքն արտոնյալ պայմաններ է տրամադրում նորաստեղծ ընկերություններին
- ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացվել է ռազմարդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության միջնաժամկետ ծրագիր
- «ԴիջիԹեք»-ի օրակարգում է լինելու տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին