Նախագահը վերջնական որոշում չի կայացրել Արփինե Հովհաննիսյանի պաշտոնի մասով. «Ժամանակ»
Կառավարությունը երեկ հրաժեշտ տվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ինչն այդքան էլ կառավարության ղեկավարի սրտով չէր։ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ ապարդյուն պայքարում էր, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը մնա իր պաշտոնում։
«Սերժ Սարգսյանը որոշել է, որ արդարադատության նախարարը պետք է իր մարդը լինի, իսկ Արփինե Հովհաննիսյանը պետք է անցնի խորհրդարանական պատասխանատու աշխատանքի։ Արփինե Հովհաննիսյանի համար ԱԺ-ում մի քանի աշխատանքի մասին է խոսվում ՝ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նույնիսկ ԱԺ նախագահ։ Սերժ Սարգսյանը դեռ վերջնական որոշում այս պաշտոնների մասով չի կայացրել»,-գրել է «Ժամանակ»-ը։