Մշակույթ 11:15 12/05/2017 Հայաստան

Այսօր Հայաստանից ոչ ոք չի ակնկալում համաշխարհային աստղերի մասնակցությամբ բլոկբաստերներ. ռեժիսոր Հովհաննես Գալստյան

Հայաստանն արդեն ութ տարի ներկա է Կաննում։ Ազգային կինոկենտրոնի ստենդը 2009թ.-ից գտնվել է Կաննի՝ palais des festivals համալիրի 01 հարկում։ Այս տարի Հայաստանը տեղափոխվել է մերձափնյա տարածք՝ տաղավար վարձակալելով Village International հատվածում, որ նախատեսված է հենց երկրների և խոշոր ընկերությունների համար։

«Սա չափազանց կարևոր որոշում էր Հայաստանի կինոարտադրության համար, որ բխում է հայկական կինոարտադրության և կինոյի պետական կառավարման ոլորտում մշակույթի նախարարության ձեռնարկած բարեփոխումների տրամաբանությունից։ Այդ բարեփոխումների նպատակը կինոյի պետական կառավարման արդյունավետության բաձրացումն է և հայկական կինոյի ինտեգրումը միջազգային կինոպրոցեսներին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կաննի կինոշուկայում  Հայաստանի պատվիրակության  համակարգող, ռեժիսոր, «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը:

Նրա ներկայացմամբ, բարեփոխումների մյուս կարևոր տարրը պետական աջակցությամբ ստեղծվող կինոնախագծերի աջակցության հասկանալի չափորոշիչների կիրառումն է և այդ գործընթացի թափանցիկությունը։ Հենց այդ պատճառով, Հ. Գալստյանի խոսքով, այս տարի առաջին անգամ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարեց Կաննի կինոշուկային մասնակցելու համար կինոնախագծերի մրցույթ։

«Մշակույթի նախարարության կողմից մրցույթի պայմանների մեջ նշվել էր, որ պետական աջակցություն կստանան այն հեղինակները, որոնց նախագծերը ունեն միջազգային գործընկերներ և համաշխարհային շուկայում հայտնվելու պոտենցիալ: Մենք ստացանք 12 հայտ, որոնցից մասնագիտական հանձնաժողովը ընտրեց երեքը։ Մեկ լիամետրաժ խաղարկային նախագիծ՝ երիտասարդ ռեժիսոր Սերգո Ուստյանի «Փոխանակում» ֆիլմը, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ արտադրություն է, մեկ լիամետրաժ խաղարկային-անիմացիոն նախագիծ՝  «Բարս Մեդիա» ընկերության ներկայացրած, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի արշալույսը», որը նույնպես միջազգային համաարտադրող ունի և մեկ ոչ խաղարկային՝ կրկին երիտասարդ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» նախագիծը Ֆրանսիայի հետ համատեղ։ Ընտրված բոլոր նախագծերը արդեն անցել էին զարգացման հաջող ճանապարհ և լավագույնս համապատասխանում էին մրցույթի պահանջներին»,- ասաց Կաննի կինոշուկայում  Հայաստանի պատվիրակության  համակարգողը:

Հարցին, թե առհասարակ, Կաննի կինոշուկան նախապատվությունը ինչպիսի՞ ֆիլմերին է տալիս և ինչպիսի՞ ֆիլմեր է հետաքրքրում արտասահմանյան դիստրիբյուտորներին, Հ. Գալստյանն ասաց. «Դիստրիբյուտորների նախասիրությունները տարբեր են: Աշխարհում ամենահայտնի դիստրիբյուտորական ընկերությունների մոտ 80 տոկոսն ամերիկյան և բրիտանական ընկերություններ են: Հենց նրանք են թելադրում ժամանակակից կինոյի տարածման կանոնները: Խոշոր ընկերությունները, որպես կանոն, պատահական ընտրություն չեն անում և վերցնում են բացառապես շուկայի պահանջներին համապատասխանող ֆիլմեր՝ հայտնի ռեժիսորների, ճանաչված աստղերի մասնակցությամբ։ Կան դիստրիբյուտորներ, ովքեր  աշխատում են որոշակի ժանրերում ստեղծվող ֆիլմերի հետ։ Քիչ են, բայց կան այնպիսիները, ովքեր աշխատում են արվեստի ֆիլմերի տարածմամբ։ Հենց վերջիններս մեր ամենաիրատեսական թիրախն են, որովհետև ոչ ոք այսօր Հայաստանից կամ տնտեսապես թույլ զարգացած որևէ այլ երկրից, ասենք՝ հարևան Վրաստանից, չի ակնկալում համաշխարհային աստղերի մասնակցությամբ բլոկբաստերներ: Շատ ավելի գրավիչ է սուղ միջոցներով արված ազնիվ ֆիլմը, որում արտացոլված են մեր հասարակության հիմնահարցերը: Բոլոր դեպքերում շուկայի համար ֆիլմի ճանապարհը բացողը լավ պատմությունն է, գրագետ արտադրության փաթեթը և արտադրող թիմում պրոֆեսիոնալների առկայությունը։ Կինոինդուստրիայում ահռելի ֆինանսական ռեսուրսներ են ներգրավված, սակայն մրցակցությունն այդ ռեսուրսների համար անհավանական մեծ է։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք միջազգային կինոինդուստրիայի մաս կազմելու մտադրությունից։

Հայկական կինոյի մեկուսացվածությունը, լոկալությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ շուկան հեղեղված է տեղական աուդիո-վիզուալ աղբով, որն անգամ հնդկական աուդիո-վիզուալ աղբի հետ մրցակցությանը չի դիմանում։ Ավելի ցած իջնելը վտանգավոր է։ Մենք պետք է հստակ մեխանիզմներ մշակենք, որպեսզի գոնե պետական աջակցությամբ ստեղծվող կինոարտադրանքն իրենից ինչ-որ բան ներկայացնի։ Ու դա պետք է անենք ոչ թե միջազգային դիստրիբյուտորների, այլ հենց մեր տեղական շուկայում հանդիսատեսին գրագետ, որակյալ կինոարտադրանք տալու համար»:

Հ. Գալստյանն ասաց, որ կինոշուկայում հայկական տաղավարի գործունեության նպատակը կինոինդուստրիայի պրոֆեսիոնալներին հայկական կինոյում սկսված բարեփոխումները ներկայացնելն է. «Մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանն արդեն հայտարարել է, որ Հայաստանում պետք է ձևավորվի Կինոյի հանձնակատարի ինստիտուտ: Միջազգային պրակտիկայում այդ կառույցը կամուրջի դեր է կատարում տեղական արտադրողի և համաշխարհային կինոինդուստրիայի  միջև, նաև համակարգում է միջազգային կինոխմբերի աշխատանքը Հայաստանում: Սա հենց այն է, ինչի կարիքը մենք ունենք և ինչի հետ հույսեր ենք կապում:

Մենք տաղավարում ներկայացնելու ենք մրցույթով ընտրված նախագծերը, նաև հրավիրել ենք մրցույթին չմասնակցած կամ չհաղթած նախագծերի հեղինակներին, եթե նրանք Կաննում են: Նախագծերից բացի կներկայացվի Հայաստանը, որպես հինավուրց, բայց կինոինդուստրիայի համար նոր բացահայտումների պոտենցիալ ունեցող երկիր: Կկազմակերպվի հայկական ընդունելության օր: Ինչպես ընդունված է Կաննում, մենք կունենանք երեկոյան համեստ հյուրասիրություններ՝ տաղավարի հյուրերի համար»:

Հարցին, թե անձամբ ի՞նչ եք ներկայացնելու Կաննի կինոշուկայում, ռեժիսորն ասաց. «Ես այս տարի Կաննում նախագծերի շնորհանդեսներ չունեմ: Բայց պլանավորել եմ  հանդիպումներ Կաննում գտնվող գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկենք «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերության երեք նախագծերը՝ «ՍԻՆԵՄԱ» կենտրոնի «ԷՔՇՆ ֆիլմ լաբի» 2016-17 ուսումնական տարվա ծրագրով զարգացված 10 կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ներկայանում են մեկ՝ «Թարմ և Սադրիչ» նոր հայկական կինո» կարգախոսով, Մարինե Զաքարյանի «Տատիկիս Վարսերը» կինոնախագիծը, որն արտադրվում է Բուլղարիայի և Գերմանիայի գործընկերների հետ, և իմ «Մետամորֆոզ» ֆիլմը, որն արտադրվում է ֆրանսիական և բուլղարական համաարտադրողների մասնակցությամբ։ Մեր հիմնական նպատակը բոլոր նախագծերի համար մեկ ընդհանուր դիստրիբյուտորական ընկերություն գտնելն է: Կինոինդուստրիայում աշխատելու իմ փորձը ցույց է տալիս, որ անիմաստ է սկսել ֆիլմերի նկարահանումները՝ չունենալով դրանց վաճառքի հստակ ռազմավարություն: Քիչ արդյունավետ է արդեն նկարահանած ֆիլմը տանել Կանն և հուսալ, որ այնտեղ դիստրիբյուտոր կգտնվի: Այդ մասին պետք է մտածել արտադրության ամենավաղ շրջանում, որպեսզի ֆիլմերը հասնեն հնարավորինս լայն հանդիսատեսի և իրենց վրա ծախսված միջոցները վերադարձնեն»։

Կաննի կինոշուկայի մասին
Կաննի կինոշուկային կարող է մասնակցել կինոինդուստրիայի ցանկացած մասնակից, դրա համար անհրաժեշտ է գրանցվել Կինոշուկայի կայքում, մասնակցության վճար փոխանցել և հավատարմագրում ստանալ։ Դա կարելի է անել նաև հենց Կաննում։ Փառատոնի  ակրեդիտացիան հնարավորություն է տալիս մուտք գործել կինոշուկայի տարածք, որտեղ ներկայացված են ընկերություններ, արտադրողներ, ֆիլմերի վաճառքի և տարածման գործակալներ, նաև ֆիլմեր դիտել շենքի ներսում գտնվող կինոսրահներում: Այս տարի կինոշուկայի գրանցված մասնակիցների թիվը գերազանցել է 11000, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Կաննի կինոշուկան համաշխարհային կինոինդուստրիայի ամենակարևոր իրադարձություններից մեկն է։

Նշենք, որ Կանն 70-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի մայիսի 17-28-ը: 

Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Գալստյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}