Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարվում
Շուշիում գտնվող Մեղրեցոց եկեղեցում առաջին անգամ մեկնարկել են պեղման և մաքրման աշխատանքներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տարածքում պեղումներ իրականացնող «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանն ասել է, որ նպատակը եկեղեցու ուրվագիծը բացելն է:
«Եկեղեցին հիմնականում քանդել և բետոնապատել են: Մեր հիմնական ակնկալիքը եկեղեցու հիմքերն ուսումնասիրելն է: Կարևորն այն է, որ եկեղեցու արևելյան պատն ու խորանը պահպանված են»,-նշել է Ն. Երանյանը:
Աղբյուրը նշում է, որ Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1833 թվականին Մահտեսի Հախումյանի ծախսերով Շուշիի վերին մասում համանուն թաղում։
Արձանագրություններում այն հիշատակվում է, որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի։ Աղոթասրահը ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ ՈՒնեցել է երկու դուռ հարավային և արևմտյան կողմերից և 10 լուսամուտ։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի երկրաբանության թանգարանի օտարերկրյա այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում. Ս. Սարյան
- Սերգեյ Շահվերդյան. Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքները համապատասխանում են միջազգային կոնվենցիայի դրույթներին
- Պեղումներ՝ Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում
- Շուշիի կերպարվեստի թանգարանն անցած տարի ունեցել է մոտ 3000 այցելու
- Շուշիում ընթանում են Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքները
- Շուշիի պատմության թանգարանի այցելուների քանակը նվազել է ապրիլյան պատերազմից հետո. Տնօրեն
- Կազմվել է Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին