Գագիկ Խաչատրյանի որդիները եկեղեցի են կառուցել Եղվարդում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է, որ ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մի քանի տարի է՝ եկեղեցի է կառուցում Եղվարդ քաղաքում, Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի դիմաց:
Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանից թերթը փորձել է պարզել, թե երբ կավարտվեն շինարարական աշխատանքները, ինչպես կկոչվի նոր եկեղեցին։ «Այս պահին ընթանում են վերջին աշխատանքները, բարեկարգվում է տարածքը: Եկեղեցու բացումը կլինի հունիսի վերջին, հստակ օրը չեմ կարող ասել: Եկեղեցին կառուցվել է Գագիկ Խաչատրյանի որդիների` Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների աջակցությամբ, այն կկոչվի Սուրբ Սարգիս»,-ասել է Կոտայքի թեմի առաջնորդը:
Թերթը նշել է, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն (11.672 բնակիչ) ունի Սբ. Աստվածածին անունով եկեղեցի (1301թ.), որը, սակայն, չափերով փոքր է մեծ արարողությունների համար: Սբ. Սարգիս նոր եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2012-ին՝ Կոտայքի և Արարատյան հայրապետական թեմերի առաջնորդների գլխավորությամբ: Սբ. Սարգիսը խաչաձև հիմքով կենտրոնագմբեթ կառույց է լինելու: Գտնվում է քաղաքի արևմտյան ծայրին՝ անավարտ ջրամբարի հարևանությամբ: Ճարտարապետը Հրաչյա Գալստյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին