Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճ
Այս տարվա առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի 10 տոկոս աճ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես հայտնում են ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից, առաջին եռամսյակում Արցախ են այցելել հիմնականում ՌԴ, ԱՄՆ, Իրանի և եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներ:
Առաջին եռամսյակում ամենաայցելվող զբոսաշրջավայրերի շարքում են Տիգրանակերտի արգելոցը, Գանձասարի վանական համալիրը, Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը և Ծաղկաշատի ազգագրական համալիրը՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանով հանդերձ:
Հետաքրքրության աճ է նկատվում նաև Տողի մելիքական ապարանք արգելոցի նկատմամբ: Զբոսաշրջիկների այցելության հիմնական նպատակն է ճանաչողական հանգստի կազմակերպումը Արցախում:
ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի խոսքով, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ նման տվյալների արձանագրումը խոստումնալից է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է միայն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մուտքի արտոնագրեր են ստացել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսահայ կինոռեժիսորը նպատակ ունի Արցախում ֆիլմ նկարահանել
- «Միշտ կպահեմ այս հիշողությունները». Թանկյանը՝ Արցախ այցի մասին
- Արցախի Գանձասար վանական համալիրին կից կհիմնվի «Մատենադարանի» մասնաճյուղ
- «Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները» ներկայացվել են Լիոնում կայացած միջազգային կոնգրեսում
- Զբոսաշրջությունն Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու կարևոր միջոցներից մեկն է. Բակո Սահակյան
- Արտակ Գրիգորյան. Արցախում զբոսաշրջիկների անվտանգությունն երաշխավորված է
- Արցախում ժամկետային զինծառայողների կողմից հայտնաբերված գտածոները ցուցադրվելու են Տիգրանակերտի թանգարանում
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
- Շուշիի և Ասկերանի վարչական տարածքներում ստեղծվել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան