
ՊՆ խոսնակ. Հայկական կողմը դա գնահատում է ադրբեջանական ղեկավարության ավելի հեռուն գնացող սադրանք
Ադրբեջանական պետական մարմինների հայտարարության վերաբերյալ այսօր գնահատական է տարածել նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայատյացություն ու ահաբեկչությունն Ադրբեջանի պետականաշինության հիմքն են. Բաբայան
- Ս. Հասրաթյան. Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն զավեշտի տեղիք է տալիս