ԱԺ-ում գործող 12 մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի 3-ով. «Հրապարակ»
Երկար քննարկումներից հետո որոշվել է ԱԺ-ում գործող 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել 3-ով, թողնել 9-ը։ Դրանց կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Որոշվել է 6 հանձնաժողով միավորել 3-ում․ մարդու իրավունքներինը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հետ, սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ առողջապահության, մայրության և մանկության հանձնաժողովի։ Թեպետ ի սկզբանե քննարկվում էր եվրաինտեգրացիայի հանձնաժողովն արտաքին հարաբերությունների հանձնաժողովին միացնելու հարցը, սակայն որոշել են թողնել առանձին-առանձին։ Եվրաինտեգրացիան կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը։ «Ծառուկյան դաշինքին» 3 հանձնաժողով կհասնի»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա