«Իզվեստիա». Հայաստանի առաջարկով ԵԱՏՄ-ում կստեղծվի վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ
Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստեղծվելու է մարդու առողջության համար վտանգավոր ապրանքների մասին ծանուցման համակարգ: «Իզվեստիա»-ն գրում է, որ առաջարկն արվել է միության անդամ Հայաստանի կողմից: Փաստաթղթի հեղինակը Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է:
Ծրագիրը ԵԱՏՄ անդամ երկրներում ներպետական քննարկումներ է անցել: Երկրում վտանգավոր ապրանք հայտնաբերելիս այն պետք է ոչ միայն հետ կանչել խանութներից, այլև վտանգների մասին իրազեկել հարևան երկրներին: Դա հնարավոր է ստեղծվելիք միասնական համակարգի օգնությամբ:
Համակարգի օպերատոր լինելու են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում գործող մարմինները: Աղբյուրը նշում է, որ Եվրոպայում համանման համակարգներն արդեն գործում են:
Համաձայնագրի շրջանակում քննարկվում են նաև «չնախատեսված անհապաղ ստուգումների իրականացում այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին ու առողջությանը, կենդանիներին ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգներին:
Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է այս տարվա վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին