Նախ՝ Հանրապետության փողոցից աղբը մաքրեք, հետո նոր՝ հանրապետությունից. Առավոտ
«Առավոտ»-ը հրապարակել է Հանրապետություն փողոցում կուտակված աղբակույտի լուսանկար և գրել. «Կառավարության նիստերին պարբերաբար հնչող համահայկական աղբահանության՝ վարչապետի կոչն էլ չի օգնում, որպեսզի մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության փողոցում, տարիներ ի վեր կուտակվող այս աղբը վերանա։ Այս տարածքը Հանրապետության հրապարակին կից է և մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից է, որտեղ մի քանի հյուրանոցներ ու հյուրատներ են տեղակայված։
Այս հատվածում աղբի խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում. Ինչ է թե տարածքը մասնավոր է՝ աղբահավաք ընկերությունը՝ «Սանիթեք»-ը, այդ հատվածը շրջանցում է։ Քաղաքային իշխանություններն էլ մի լուծում չեն գտնում. ոչ աղբաման են տեղադրում, ոչ էլ սեփականատիրոջը պարտավորեցնում տարածքը փակել, որպեսզի աղբանոցի չվերածվի։ Ամիսներով կուտակված աղբը եթե մի օր մաքրվում է, ապա շատ արագ կրկին կուտակվում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին