Արմեն Մարտիրոսյանը քաղաքական արձակուրդում է, իսկ «Ժառանգությունը» լուծարվում է. «Ժողովուրդ»
Խորհրդարանական ընտրություններում չկարողանալով հաջողության հասնել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը անցավ ընդհատակ, կարելի է ասել՝ մասնատվեց. դաշինքի առաջնորդները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը, մեկնեցին երկրից: Մինչ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը և անհատները կփարատեն իրենց խորը հիասթափությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերն անգամ մտածում են ինքնալուծարման մասին, հատկապես այդ փուլում է գտնվում «Ժառանգություն» կուսակցությունը:
Թերթի թղթակիցը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձել է պարզել՝ արդյոք այնքան հիասթափվա՞ծ են, ուժասպառ են եղել, որ մտադիր են ինքնալուծարվել, հարցը լսելով՝ Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես քաղաքական արձակուրդում եմ, որևէ հարցի չեմ պատասխանում»:
Ըստ էության Մարտիրոսյանը ոչ հերքել և ոչ էլ հաստատել է տեղեկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին