Երևանում գործում է հիմնանորոգված և մասնակի նորոգված 140 մանկապարտեզ. ՀՀԿ ավագանու թեկնածու
Որակյալ կրթությունը մեր երկրի զարգացման հիմքն է: ՀՀԿ թիմի համար կրթությունն ունի իր կայուն տեղը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու ՀՀԿ անդամ թեկնածու, Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
«Անցած տարի բավական հավակնոտ ծրագրի սկիզբ դրվեց, որի արդյունքում մեր քաղաքում այլևս գոյություն չունեն չջեռուցվող դպրոցներ, մանկապարտեզներ ու գրադարաններ: Երևանում այսօր կա հիմնանորոգված և մասնակի վերանորոգված 140 մանկապարտեզ, որտեղ անվճար հիմունքներով հաճախում է երևանաբնակ մոտ 30 հազար երեխա»,- ասաց նա:
Արմինե Հովհաննիսյանի խոսքով, 20 տարի առաջ մայրաքաղաքի շատ մանկապարտեզներ օտարվել են, բայց վաճառքի գործընթացները որևէ կապ չեն ունեցել և չունեն գործող քաղաքային իշխանության հետ:
Բանախոսը տեղին համարեց շեշտել, որ շատ դեպքերում հանիրավի մեղադրանքներ են հնչում, իբրև՝ դպրոցների տնօրենները աշխատանքային ժամերին ՀՀԿ-ի քարզչությամբ են զբաղվում:
Հովհաննիսյանն ընդգծեց՝ ինքը, որպես դպրոցի տնօրեն, երբեք քաղաքական քարոզչությամբ չի զբաղվել, համոզված է, որ չեն զբաղվել այլ դպրոցների տնօրեններ ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան