Ջեքի Չանն ու Սիլվեստր Ստալոնեն միասին խաղալու են նոր ֆիլմում
Հայտնի ամերիկացի դերասաններ Ջեքի Չանն ու Սիլվեստր Ստալոնեն միասին խաղալու են նոր մարտաֆիլմում: ՏԱՍՍ-ը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ ֆիլմի ռեժիսորն է լինելու Սքոթ Վոգը:
«Էքս-Բաղդադ» (Ex-Baghdad) ֆիլմում Չանն ու Ստալոնեն հանդես կգան գլխավոր դերերում:
Ֆիլմը պատմում է հատուկ նշանակության ուժերի երկու նախկին զինծառայողի մասին, ովքեր Բաղդադ են ուղեկցում մի խումբ քաղաքացիների «մահվան ճանապահով» մինչև անվտանգ «Կանաչ գոտիներ»:
Ապագա ֆիլմի հեղինակները կարծում են, որ այն ուշադրության կարժանանա ոչ միայն ԱՄՆ-ում, նաև այլ երկրներում, քանի որ 63-ամյա Չեքի Չանն ու 70-ամյա Սիլվեստր Ստալոնեն նախկինի պես մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում:
Ֆիլմի բյուջեն կազմում է 80 միլիոն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան